Բանավեճի ակումբ

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության «Բանավեճի ակումբը» կրթական նախաձեռնություն է, որի նպատակն է երիտասարդների շրջանում զարգացնել բանավիճելու մշակույթը, քննադատական մտածողությունը, փաստարկված խոսքը և հանրային ելույթի հմտությունները։ Ակումբը մասնակիցներին հնարավորություն է տալիս ծանոթանալ բանավեճի տեսական հիմունքներին, կիրառել ստացած գիտելիքները գործնական փուլերում և մասնակցել տարբեր հասարակական, քաղաքական ու արդիական թեմաների շուրջ կառուցողական քննարկումների։ Ակումբի առաջին՝ գարնանային հոսքը […]

Թաթուլ Կրպեյանի անվան «Արցախյան ընթերցումներ» ամենամյա հանրապետական գիտաժողով

Թաթուլ Կրպեյանի անվան «Արցախյան ընթերցումներ» ամենամյա հանրապետական գիտաժողովը ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության կարևորագույն գիտակրթական նախաձեռնություններից է։ Գիտաժողովի նպատակն է ստեղծել գիտական երկխոսության հարթակ, որտեղ երիտասարդ հետազոտողները, ուսանողները և մասնագետները հնարավորություն կունենան ներկայացնելու Արցախի, հայոց պատմության, ազգային անվտանգության, մշակութային ժառանգության և հարակից թեմաների վերաբերյալ իրենց ուսումնասիրություններն ու հետազոտությունները։ Գիտաժողովն իրականացվում է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական […]

Կիմ Խաչատրյանի անվան կրթաթոշակի ամենամյա մրցույթ

Կիմ Խաչատրյանի անվան կրթաթոշակի ամենամյա մրցույթը ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության կարևորագույն կրթական նախաձեռնություններից է, որի նպատակն է խրախուսել բարձր առաջադիմությամբ, ակտիվ հասարակական դիրքորոշմամբ և ազգային արժեքներով առաջնորդվող ուսանողներին։ Մրցույթը կրում է Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս, «Մարտական խաչ» II աստիճանի շքանշանակիր, ԵՊԲՀ ուսանող, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամ Կիմ Խաչատրյանի անունը՝ հավերժացնելով նրա հիշատակը […]

Արշավներ

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության արշավները երիտասարդների կրթական և ճանաչողական։ Դրանք նպատակ ունեն երիտասարդներին հնարավորություն տալու բացահայտելու Հայաստանի պատմամշակութային ժառանգությունը, ճանաչելու հայրենիքի տարբեր բնակավայրերը և ամրապնդելու փոխադարձ համագործակցության ու ընկերակցության կապերը։ Արշավների միջոցով ՆԱՈՒՄ-ը ձգտում է՝ Արշավներն անցկացվում են Հայաստանի տարբեր մարզերում՝ ներառելով պատմամշակութային հուշարձանների, հիշարժան վայրերի և բնական տեսարժանությունների այցելություններ։ Ծրագրի ընթացքում մասնակիցները ոչ […]

Մեր Մասին

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը 1990 թվականին հիմնադրված ուսանողական կազմակերպություն է, որը միավորում է հայ դաշնակցական ուսանողներին՝ նպաստելով հայ երիտասարդների կրթական, ազգային և հասարակական զարգացմանը։ Միությունը իրականացնում է կրթական ծրագրեր, հասարակական նախաձեռնություններ և ստեղծում հարթակ երիտասարդների համագործակցության ու ինքնազարգացման համար։ ՆԱՈւՄ-ի պատմությունը սկսվեց 1990-ականների սկզբին, Դաշնակցության ընդհատակյա գործունեության շրջանում, երբ գաղափարի շուրջ համախմբված անհատ ուսանողները […]

Hello world!

Welcome to WordPress. This is your first post. Edit or delete it, then start writing!