Արշավներ

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության արշավները երիտասարդների կրթական և ճանաչողական։ Դրանք նպատակ ունեն երիտասարդներին հնարավորություն տալու բացահայտելու Հայաստանի պատմամշակութային ժառանգությունը, ճանաչելու հայրենիքի տարբեր բնակավայրերը և ամրապնդելու փոխադարձ համագործակցության ու ընկերակցության կապերը։

Արշավների միջոցով ՆԱՈՒՄ-ը ձգտում է՝

  • խրախուսել հայրենիքի պատմամշակութային և բնական ժառանգության ճանաչումը,
  • ամրապնդել երիտասարդների կապը հայրենիքի և ազգային արժեքների հետ,
  • ձևավորել թիմային աշխատանքի, փոխօգնության և պատասխանատվության մշակույթ,
  • ստեղծել ոչ ֆորմալ կրթության և փորձի փոխանակման միջավայր։

Արշավներն անցկացվում են Հայաստանի տարբեր մարզերում՝ ներառելով պատմամշակութային հուշարձանների, հիշարժան վայրերի և բնական տեսարժանությունների այցելություններ։ Ծրագրի ընթացքում մասնակիցները ոչ միայն ծանոթանում են տվյալ վայրերի պատմական ու մշակութային նշանակությանը, այլև մասնակցում են քննարկումների, ճանաչողական հանդիպումների և խմբային նախաձեռնությունների։

Յուրաքանչյուր արշավ համատեղում է ակտիվ հանգիստը, հայրենաճանաչությունը և կրթական բաղադրիչը՝ ստեղծելով երիտասարդների համար նոր գիտելիքներ ձեռք բերելու և համայնքային կապերը խորացնելու հնարավորություն։

Արշավները ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության կյանքի կարևոր բաղադրիչներից են։ Դրանք միավորում են միության անդամներին, մեր ծրագրերի տարբեր փուլերի մասնակիցներին և երիտասարդներին՝ նպաստելով նոր ընկերական և մասնագիտական կապերի ձևավորմանը։

Տարիների ընթացքում կազմակերպված բազմաթիվ արշավները դարձել են ՆԱՈՒՄ ավանդույթներից մեկը՝ համախմբելով հարյուրավոր երիտասարդների և խրախուսելով հայրենիքի ճանաչումը, ազգային ինքնագիտակցության ամրապնդումն ու ակտիվ երիտասարդական կյանքը։